«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին»․ Ֆրանսիայի վարչապետ


«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին»․ Ֆրանսիայի վարչապետ

  • 21-03-2024 13:39:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին իր խաղաղության ձգտման, իր ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, այն սկզբունքների համար, որոնք Մոսկվան անարգում է Ուկրաինայում», - Le Figaro-ի փոխանցմամբ, երեկ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը։
 
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքին Ֆրանսիայի վարչապետը շեշտել է՝ Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին, քանի որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ուղին։
 
Աթալն այստեղ հիշեցրել է Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանին՝ ընդգծելով՝ «Հայաստանն ընտրել է ժողովրդավարությունը և իրավունքի պետություն լինելու ճանապարհը»։
 
Գաբրիել Աթալը նաև քննադատել է «Ռուսաստանի ինքնագոհ կեցվածքն»՝ ընդգծելով, որ Մոսկվան չդատապարտեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ մինչև անցած տարեվերջ մեծամասնությամբ հայեր էին բնակվում՝ շեշտելով՝ այսպես կոչված ռուսական «խաղաղապահ» ուժերը թույլ տվեցին, որ այնտեղ հումանիտար ճգնաժամ լինի։
 
Ֆրանսիայի վարչապը հայտարարել է՝ այսօր մարտահրավերը Հայաստանին օգնելն է՝ պաշտպանելու իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքն ու ինքնիշխանությունը։
 
Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։
 
Հայ-ֆրանսիական համագործակցությանն Ադրբեջանը կոշտ է արձագանքում, Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մանակացությամբ բանակցային բոլոր հանդիպումները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play