Շուրջ 80 հետազոտական նախագիծ կներկայացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոնում


Շուրջ 80 հետազոտական նախագիծ կներկայացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոնում

  • 26-03-2024 12:11:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի մասնաշենքում ապրիլի 13-ին տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը:
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: 
 
Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագծերը:
 
Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները:
 
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ի նախագծերը կարող են ներկայացվել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում (Los Angeles Convention Center) կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2024)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որը տեղի կունենա Լեհաստանում։
 
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ին մասնակցելու համար ներկայացվել է շուրջ 80 նախագիծ:
 
13 ԱՊՐԻԼԻ 2024 թ.
 
Վայրը` Երևանի պետական համալսարան, ք. Երևան, 
Ալեք Մանուկյան 1
 
ԾՐԱԳԻՐ
 
Մասնակիցների գրանցում
10:00 - 10:30
 
Նախագծերի ներկայացում/ գնահատում
10:30 - 13:00
 
Սուրճի ընդմիջում 13։00 – 14։00
 
Նախագծերի ներկայացում/ գնահատում (շարունակություն)
14։00 – 17։30
 
Փառատոնի արդյունքները կտեղադրվեն  ՀՀ ԿԳՄՍՆ կայքում
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play