«Նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»․ Բաքուն քննադատել է Կլաարի երեկվա հայտարարությունը


«Նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»․ Բաքուն քննադատել է Կլաարի երեկվա հայտարարությունը

  • 26-03-2024 14:10:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը «չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին օրինական դիսկուրսի մեջ»՝ ամբողջովին անտեսելով «հայկական մամուլում ապօրինի օկուպացիայի շարունակման պայքարի կոչերը», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Տոյվո Կլաարի երեկվա հայտարարությունը։
 
ԵՄ ներկայացուցիչն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Կլաարը չի նշել, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը, միայն պնդել է, որ «սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում»։
 
Հաջիզադեն այսօր ընդգծել է, թե «նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։
 
Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։
 
Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play