Հաջիզադեն մեղադրել է Վաշինգտոնին և Բրյուսելին հայամետ դիրքորոշման համար


Հաջիզադեն մեղադրել է Վաշինգտոնին և Բրյուսելին հայամետ դիրքորոշման համար

  • 27-03-2024 15:00:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ապրիլին ակնկալվող ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպմանն է անդրադարձել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: Այխան Հաջիզադեն մեղադրել է Վաշինգտոնին և Բրյուսելին ակնհայտ հայամետ դիրքորոշման համար:
 
«ԵՄ-ն և ԱՄՆ-ը կկիսեն ապակայունացնող ցանկացած գործողության պատասխանատվությունը»,- հայտարարել է պաշտոնյան։
 
Հաջիզադեի խոսքով՝ այժմ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա եզակի հնարավորություն է ստեղծվում՝ հասնելու հարատև խաղաղության, կայունության և անվտանգության:
 
«Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասաբար ազդել խաղաղությանն ուղղված ջանքերի վրա և դառնալ տարածաշրջանում սրացման նոր ալիքների պատճառ»,- նշել է նա:
 
Հաջիզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդների հետ կապված, մեղադրել առաքելությանը հակաադրբեջանական գործունեության համար: ԱԳՆ խոսնակը նաև դժգոհել է, որ Ֆրանսիան և Հունաստանը գործակցում են Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում:
 
«Ադրբեջանը երբեք նման անվերապահ աջակցություն չի ստացել ԵՄ-ից և ԱՄՆ-ից»,- բողոքել է նա:
 
Մանրամասները՝ ռեպորտաժում:
 
 
Հեղինակ`Դիանա Գասպարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play