Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը նոր հասցե կունենա


Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը նոր հասցե կունենա

  • 04-04-2024 14:46:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը մոտ ապագայում կունենա նոր հասցե։  Մարզադպրոցը տեղակայված է լինելու «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում։ Այն զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք։ 
 
Կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք և միջոցներ, 532 անձի համար նախատեսված դահլիճ։ Նոր և հարմարավետ պայմանները հնարավվորություն կտան Հայաստանում ընդունել միջազգային մրցաշարերը։  
 
Քաղաքային իշխանությունները վստահ են՝ նոր պայմանները կնպաստեն սպորտային մարմնամարզության զարգացմանը և նոր հաջողությունների գրանցմանը։
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն