Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը


Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը

  • 05-04-2024 10:33:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի` Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 14:00-ին:
 
Այս մասին տեղեկանում ենք պետքարտուղարության կայքում հրապարակված հանդիպումների ժամանակացույցից:
 
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ մեկնել է Բրյուսել:
 
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ Բլինքենը շեշտել էր՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը