Լեհաստանը երկինք է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ


Լեհաստանը երկինք է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ

  • 06-04-2024 12:08:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Լեհաստանի և դաշնակից երկրների ավիացիան Ուկրաինայում Ռուսաստանի ինտենսիվ գործողությունների պատճառով բարձչացել է հանրապետության երկինք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
 
«Լեհական և դաշնակից ինքնաթիռները գործում են Լեհաստանի օդային տարածքում, ինչը կապված է աղմուկի մակարդակի բարձրացման հետ, հատկապես երկրի հարավ-արևելյան հատվածում: Գիշերվա ընթացքում նկատվել է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ ակտիվություն՝ կապված թիրախների վրա հրթիռային հարձակումների հետ, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում»,- ասված է հայտարարության մեջ։
 
Նշվում է, որ գործարկվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ապահովելու Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունը։ Իրավիճակը վերահսկվում է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը