ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը հյուպատոսության վրա հարձակման պատասխանը կտա հաջորդ շաբաթ․ CNN


ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը հյուպատոսության վրա հարձակման պատասխանը կտա հաջորդ շաբաթ․ CNN

  • 06-04-2024 12:40:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
armlur.am.  ԱՄՆ-ը սպասում է Սիրիայում հյուպատոսարանի վրա հարձակման Իրանի հնարավոր պատասխանին հաջորդ շաբաթ։
 
Այս մասին ուրբաթ հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրները։
 
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ հարձակումն անխուսափելի է։
 
Հնարավոր հարձակումը դարձել է նաև Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննարկման հիմնական թեման։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա ուղղակի հարձակումը վատագույն սցենարներից է, որին պատրաստվում է ԱՄՆ-ը։ Նման հարվածը կարող է հանգեցնել լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի, նշում է CNN-ը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը