Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից


Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից

  • 09-04-2024 15:50:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից։
 
Աղասանդյանը Ռուսաստանի արտգործնախարարությունում ԱՊՀ հարցերով առաջին դեպարտամենտի տնօրենն է։ Նա հատուկ հանձնարարություններով դեսպանի դիվանագիտական աստիճան ունի և ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ էր նշանակվել 2021 թվականի սեպտեմբերին։
 
Պուտինի մեկ այլ հրամանագրով ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել հատուկ հանձնարարություննեով դեսպան Վիկտոր Վասիլևը։ Նախկինում նա աշխատել է ՀԱՊԿ-ում՝ 2013 թվականին ՀԱՊԿ-ում դեսպանի պաշտոն էր զբաղեցրել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը