ԱՄՆ ՄԶԳ-ն հավելյալ 33 մլն դոլար կուղղի Հայաստանի տնտեսական առաջընթացի ամրապնդմանը. Փաուեր


ԱՄՆ ՄԶԳ-ն հավելյալ 33 մլն դոլար կուղղի Հայաստանի տնտեսական առաջընթացի ամրապնդմանը. Փաուեր

  • 11-04-2024 16:00:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը տեսաուղերձում անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը:
 
Փաուերը նշել է, որ Բրյուսելում վերահաստատվել է Վաշինգտոնի աջակցությունը Երևանին՝ ժողովրդավարական բարեփոխումների խորացման, տնտեսության ընդլայնման և լուսավոր ապագայի ձգտման հարցում:
 
Նա նկատել է, որ 2022 թ. համեմատ Հայաստանի տնտեսությանը գործակալության տրամադրած աջակցությունը կրկնապատկվել է։ «Այն ընդգրկել է գործնական դասընթացներ կանանց և երիտասարդների համար, որպեսզի նրանք դառնան ավելի մրցունակ։ Նաև ակտիվացել է աշխատանքը ՀՀ կառավարության հետ` ուղղված ներդրումային միջավայրի բարելավմանը, արտահանման և ներմուծման ուժեղացմանը»,- նշել է Փաուերը։
 
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի աճը միայն անցած տարի կազմել է 17%։
 
«Հնարավորություն ունեցա վարչապետ Փաշինյանին տեղեկացնելու, որ գործակալությունը նախատեսում է հավելյալ 33 մլն դոլար ներդնել՝ ամրապնդելու տնտեսական առաջընթացը»,- եզրափակել է Փաուերը։
 
 
Հեղինակ`Դիանա Գասպարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը