Հիմնանորոգման աշխատանքներ՝ համար 44 և 135 մանկապարտեզներում


Հիմնանորոգման աշխատանքներ՝ համար 44 և 135 մանկապարտեզներում

  • 12-04-2024 10:18:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայրաքաղաքի անբարեկարգ և սեյսմիկ անվտանգության պահանջներին չհամապատասխանող մանկապարտեզները հիմնանորոգվում են, իսկ որոշ մանկապարտեզներ՝ վերանորոգվում։
 
Համար 44 և 135 նախակրթական հաստատությունների նախկին շենքերը ամբողջությամբ քանդվել են, դրանց փոխարեն կառուցվել ավելի ամուր և նոր չափորոշիչներին համապատասխան հաստատություններ։
 
Մանկապարտեզների նախագծման գործընթացում հաշվի է առնվել տարահանման ելքերի առկայությունը։ Նոր մանկապարտեզները հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար։
 
Այս պահին մայրաքաղաքային 17 մանկապարտեզներում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Մեկ մանկապարտեզ արդեն իսկ հանձնվել է շահագործման։
 
 

Երևանի քաղաքապետարան

 

 

 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն