Անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցներում ահաբեկչության լուրերի մասին


Անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցներում ահաբեկչության լուրերի մասին

  • 12-04-2024 11:25:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ հանրապետության դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում ակտիվորեն տարածվում է մի հաղորդագրություն, ըստ որի՝ երևանյան 17 դպրոցում և 2 առևտրի կենտրոնում ահաբեկչություն է նախապատրաստվում։
 
««Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից: Հորդում ենք ծնողներին և ուսուցիչներին՝ տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել»,- ընդգծեցին նախարարությւնից։
 
Գերատեսչությունից շեշտեցին, որ իրենք ևս որոշ ահազանգեր ստացել են, իրավապահներն ուսումնասիրում են լուսանկարը, որը տարածվում է դպրոցներում ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվության հետ։
 
Նշենք, որ մեդիափորձագետները վստահեցնում են՝ լուսանկարը, որը տարածվում է, հին է և արված է այլ երկրում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը