Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար. Կասիմ-Ժոմարտ Տոկաև


Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար. Կասիմ-Ժոմարտ Տոկաև

  • 15-04-2024 12:21:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Աաջին անգամ եմ պաշտոնական այցով Երևանում և արտահայտում եմ իմ երախտագիտությունը Հայաստանի ժողոովրդին, որը ջերմորեն ընդունեց Ղազախստանի պատվիրակությանը»:
 
Այս մաիսն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
 
«Մենք հտուկ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հինավուրց պատմությանը, հարուստ մշակույթին և ավանդույթներին:
 
Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար Հարավային Կովկասում: Մեր հարաբերությունները հիմնված են անքակտելի բարեկամության և փոխօժանդակության վրա: Մեր նպատակները ռեգիոնալ և միջազգային խաղաղության և անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են:
 
Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացման մեջ և դրա համար այսօրվա այցը ինձ համար հատուկ նշանակություն ունի»,- նշեց Տոկաևը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը