Բայդենը չի ցանկանում հետագա էսկալացիա Մերձավոր Արևելքում. Քիրբի


Բայդենը չի ցանկանում հետագա էսկալացիա Մերձավոր Արևելքում. Քիրբի

  • 15-04-2024 13:48:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կիրակի երեկոյան Իսրայելի ռազմական կաբինետը երեք ժամ տևողությամբ նիստ է անցկացրել, սակայն, ըստ արևմտյան և տեղական լրատվամիջոցների, վերջնական որոշում, թե ինչպես է Թել Ավիվը արձագանքելու Թեհրանի հարձակմանը, դեռ չի կայացվել: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է հետաձգել իր պատասխանը՝ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո, հայտնում է CNN-ը։
 
Իսրայելական զինվորականները կառավարությանը ներկայացրել են իրանական հարձակմանն արձագանքելու «տարբերակների լայն շրջանակ», վերջնական որոշում կկայացվի մոտ օրերս, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ Փիթեր Լերներին։
 
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին լարվածությունը զսպելու կոչ է արել և հայտնել, որ Վաշինգտոնը չի մասնակցի Իրանի դեմ որևէ հարձակողական գործողության:
 
Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին NBC-ին ասել է, որ ԱՄՆ նախագահը չի ցանկանում էսկալացիա Մերձավոր Արևելքում և «անձնապես աշխատում է այս հարցի դիվանագիտական ​​կողմի վրա»։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը