Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է


Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

  • 16-04-2024 11:50:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն:
 
Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, ԼՀ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի, ԼՀ Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի, ԼՀ ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի եւ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հետ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն