Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

  • 17-04-2024 11:13:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
 
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով: 
 
Թող Նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ:
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում, որ մեր երկրի ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների, այդ թվում՝ եզդիական համայնքի ներկայացուցիչները կարողանան պահպանել և զարգացնել իրենց ազգային ինքնությունը, մշակութային ու կրոնական ինքնարտահայտման, ինչպես նաև կրթական պատշաճ հնարավորություններ ունենան, և մենք շարունակելու ենք այս քաղաքականությունը: 
 
Կարևորում ենք նաև տնտեսական գործունեության հավասար հնարավորությունները` ի շահ յուրաքանչյուրի անհատական և մեր պետության ընդհանրական բարեկեցության:  
 
Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ և յուրաքանչյուրիդ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն