Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար


Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար

  • 17-04-2024 11:18:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ֆրանսիան որոշել է հետ կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ կապված վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերություններին վնասող միակողմանի գործողությունների շարունակության հետ։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
 
«Հանրապետության Նախագահն (խմբ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն)այսօր ընդունել է մեր դեսպանին այս թեմայով։
 
Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների համար և ցանկություն հայտնել, որպեսզի ադրբեջանական կողմը պարզաբանի  իր մտադրությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։
 
Բացի այս նաև նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունն՝ ընդգծելով․ «Այս կարգավորումը օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ողջ տարածաշրջանին»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը