Բաքուն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը


Բաքուն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը

  • 17-04-2024 11:42:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ադրբեջանն արձագանքել է Բաքվից Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը:
 
«Բաքվի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները Փարիզի հասցեին միշտ եղել են միայն պատասխան Ֆրանսիայի ապակառուցողական գործունեությանը: Չնայած մեր երկրի դեմ զրպարտչական արշավին, մենք միշտ բաց ենք պահել երկխոսության դռները»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, էր Փարիզը Ադրբեջանում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար։ Ըստ Ֆրանսիայի ԱԳ նախարարության հաղորդագրության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նման որոշում է կայացրել «վերջին ամիսներին Ադրբեջանի շարունակական գործողությունների ֆոնին, որոնք վնաս են հասցնում Փարիզի և Բաքվի երկկողմ հարաբերություններին»։
 
Ելիսեյան պալատը հայտնել է, որ ակնկալում է պարզաբանում ստանալ Ադրբեջանից Բաքվի դիրքորոշման վերաբերյալ։
 
Վերջերս Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել էր, թե Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները լրտեսական ցանց են ստեղծում, որը սպառնում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը