Վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հոբելյանի առթիվ


Վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հոբելյանի առթիվ

  • 22-04-2024 15:42:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. 
 
«Մեծարգո պարոն Նախագահ, 
 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով:
 
Հայաստանի համար այս կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում, պետական և քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձն անմնացորդ ծառայեցնում եք Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանն ու սպասարկմանը, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ կողմից: 
 
Մաղթում եմ Ձեզ առողջություն ու երջանկություն, ինչպես նաև Հանրապետության Նախագահի բարձր կարգավիճակում արգասաբեր գործունեության արդյունավետ շարունակություն, ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի»: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play