ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «CREDIT AGRICOLE» ԲԱՆԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՅԿԱԿԱՆ<br /> «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 42 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ<br />


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «CREDIT AGRICOLE» ԲԱՆԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՅԿԱԿԱՆ
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 42 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ

  • 04-11-2008 18:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` ֆրանսիական «Credit Agricole», բանկային խմբի, կողմից «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկին տրամադրվել է 42 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Ինչպես հայտնեցին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկից, վարկը վերջինիս հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի տնտեսության իրական հատվածում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծավալները: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն ստեղծվել է 1996թ.-ին` «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ.-ին ֆրանսիական «Credit Agricole» բանկային խումբը դարձել է հայկական բանկի բաժնետեր: Այսօր այն իր 31 մասնաճյուղերով գործունեություն է ծավալում Հայաստանի բոլոր մարզերում` ավելի քան 248 հազար հաճախորդների տրամադրելով ժամանակակից ունիվերսալ բանկային ծառայություններ: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի ընդհանուր կապիտալը 2008թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է մոտ 25 մլրդ դրամ (ավելի քան 81 մլն 747,4 ԱՄՆ դոլար), իսկ շահույթի մեծությունը տարվա սկզբից` ավելի քան 3 մլրդ դրամ: Բանկի ակտիվների ծավալը կազմել է ավելի քան 113 մլրդ ՀՀ դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play