2009 Թ.-ԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆՈՐՈԳՎԵՆ 250<br /> ԿՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐ<br />


2009 Թ.-ԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆՈՐՈԳՎԵՆ 250
ԿՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐ

  • 31-10-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2009թ.-ի բյուջեի նախագծով Կապի եւ տրանսպորտի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 15,97 մլրդ դրամ: Ըստ նախարար Գուրգեն Սարգսյանի, այդ գումարները կուղղվեն միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգմանը: Ճանապարհաշինության համար նախատեսվում են նաեւ ոչ բյուջետային գումարներ, մասնավորապես, «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի եւ Զարգացման ասիական բանկի միջոցների հաշվին իրականացվող ծրագրերով: 2009թ.-ին պետբյուջեից հատկացումներով կհիմնանորոգվեն մոտ 250 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, եւս 100 կմ-ը` Զարգացման ասիական բանկի վարկային միջոցների հաշվին: Ըստ Գ.Սարգսյանի, Ասիական բանկի եւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի միջոցները հիմնականում ծախսվում են գյուղական ճանապարհների վերականգնման վրա: Այդ ծրագրով, որը սկսվել է 2008թ.-ին, բոլոր գյուղական բնակավայրերը առնվազն մեկ բարեկարգված ճանապարհով պետք է կապված լինեն մոտակա մայրուղու կամ համապատասխան շրջկենտրոնի հետ: Միջպետական ճանապարհներից 2009թ.-ին պետք է նորոգվեն Երեւան-Մեղրի, ինչպես նաեւ դեպի Վրաստանի սահման տանող Երեւան-Գյումրի-Բավրա, Երեւան-Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր եւ Երեւան-Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play