ԱՇԽԱՐՀԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> 7 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ 2-Ը<br />


ԱՇԽԱՐՀԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
7 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ 2-Ը

  • 28-10-2008 17:10:00   | Մեքսիկա  |  Սպորտ
ԳՎԱԼԱՀԱՐԱ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում շարունակվում է աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: Հոկտեմբերի 27-ին Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Ավագյանը (54 կգ), Վլադիմիր Մարգարյանը (60 կգ), Արամ Մարտիրոսյանը (64 կգ) եւ գերծանր քաշային Հովհաննես Օհանյանը պարտություն կրեցին եւ զրկվեցին մեդալների համար հետագա պայքարի իրավունքից: Հիշեցնենք, որ նախորդ օրը ձախողվել էր նաեւ Արտաշես Կարապետյանը (81 կգ): Այսպիսով, Հայաստանի 7 բռնցքամարտիկներից առաջնությունում ելույթները կշարունակեն Կարեն Այլազյանը (51 կգ) եւ Տիգրան Արմենակյանը (75 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ