ԱՐՑԱԽՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲԱՑԵԼ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ<br /> ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ<br />


ԱՐՑԱԽՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲԱՑԵԼ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • 17-10-2008 19:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 17-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ռուս-հայկական բարեկամության եւ համագործակցության ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հետ մարդասիրական եւ մշակութային կապերի զարգացման եւ ընդլայնման, Արցախում ռուսաց լեզվի եւ գրականության ուսումնասիրման կենտրոնի բացման, ինչպես նաեւ ռուսական եւ ղարաբաղյան հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության հասատատման հետ կապված հարցերը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Բ.Սահակյանն ընդունել է «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանին, կինոբեմադրիչ Հովիկ Հախվերդյանին, «Նորք» հանդեսի գլխավոր խմբագիր Ռուբեն Հովսեփյանին եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի պրոռեկտոր Հովիկ Մինասյանին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Արցախի միջեւ բազմակողմանի կապերի ընդլայնմանը եւ ամրապնդմանը, ինչպես նաեւ պետական, ազգային խնդիրների եւ հայ մշակույթի զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպումներին մասնակցում էր գրող, հրապարակախոս Զորի Բալայանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play