ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԵԿԱՏԵՐԻՆԱ ՌՈԺԴԵՍՏՎԵՆՍԿԱՅԱՅԻ «ՄԱՍՆԱՎՈՐ<br /> ՀԱՎԱՔԱԾՈՒ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԵԿԱՏԵՐԻՆԱ ՌՈԺԴԵՍՏՎԵՆՍԿԱՅԱՅԻ «ՄԱՍՆԱՎՈՐ
ՀԱՎԱՔԱԾՈՒ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 16-10-2008 18:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նկարիչների միությունում (ՀՆԿ) հոկտեմբերի 16-ին բացվեց Եկատերինա Ռոժդեստվենսկայայի «Մասնավոր հավաքածու» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցադրանքում ներկայացված են համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցների համակարգչային վերամշակումները` Ռուսաստանի հայտնի քաղաքական գործիչների, հեռուստահաղորդավարների, դերասանների, լրագրողների դիմանկարները: ՀՆՄ-ի նախագահ Կարեն Աղամյանի խոսքերով, Ե.Ռոժդեստվենսկայան փորձել է ցույց տալ, թե ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ինչպես կարելի է, մասնավորապես, վերափոխել եւ արդիականացնել վերածննդի դարաշրջանի նկարիչների գործերը: Ե.Ռոժդեստվենսկայան ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Նա բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է: Այնուհետեւ նա տարվել է լուսանկարչությամբ եւ 1999թ.-ից սկսած իր աշխատանքները հրապարակել «Պատմության քարավան» ամսագրում: Նրա աշխատանքները ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play