ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԵԿԱՏԵՐԻՆԱ ՌՈԺԴԵՍՏՎԵՆՍԿԱՅԱՅԻ «ՄԱՍՆԱՒՈՐ<br /> ՀԱՒԱՔԱԾՈՅ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԵԿԱՏԵՐԻՆԱ ՌՈԺԴԵՍՏՎԵՆՍԿԱՅԱՅԻ «ՄԱՍՆԱՒՈՐ
ՀԱՒԱՔԱԾՈՅ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

  • 16-10-2008 18:55:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նկարիչների միութիւնում (ՀՆԿ) հոկտեմբերի 16-ին բացուեց Եկատերինա Ռոժդեստվենսկայայի «Մասնաւոր հաւաքածոյ» խորագրով անհատական ցուցահանդէսը: Ցուցադրանքում ներկայացուած են համաշխարհային կերպարուեստի գլուխգործոցների համակարգչային վերամշակումները` Ռուսաստանի յայտնի քաղաքական գործիչների, հեռուստահաղորդավարների, դերասանների, լրագրողների դիմանկարները: ՀՆՄ-ի նախագահ Կարեն Աղամեանի խօսքերով, Ե.Ռոժդեստվենսկայան փորձել է ցոյց տալ, թէ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ինչպէս կարելի է, մասնաւորապէս, վերափոխել եւ արդիականացնել վերածննդի դարաշրջանի նկարիչների գործերը: Ե.Ռոժդեստվենսկայան աւարտել է Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտը: Նա բազմաթիւ թարգմանությունների հեղինակ է: Այնուհետեւ նա տարուել է լուսանկարչութեամբ եւ 1999թ.-ից սկսած իր աշխատանքները հրապարակել «Պատմութեան քարավան» ամսագրում: Նրա աշխատանքները ներկայացուել են աշխարհի տարբեր երկրներում: Ցուցահանդէսի բացմանը ներկայ էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսեանը եւ ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը:
  -   Մշակոյթ