Հայ-բրիտանական Գործարարության պալատը կհամագործակցի Երեւանի քաղաքապետարանի հետ


Հայ-բրիտանական Գործարարության պալատը կհամագործակցի Երեւանի քաղաքապետարանի հետ

  • 08-04-2011 19:41:48   | Հայաստան  |  Տնտեսություն
Հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ հայ-բրիտանական Գործարարության պալատի ներկայացուցիչների ապրիլի 8-ի հանդիպման ընթացքում: Կարեւորելով պետություն-մասնավոր հատված փոխգործակցությունը, քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում ներդրողների համար դյուրին, հարմարավետ եւ գրավիչ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման հարցում իր մոտեցումները, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բիզնես տրամաբանություն ունեցող ոլորտները պետք է կառավարվեն մասնավորի կողմից: Ի պատասխան քաղաքապետի դիտարկման, հայ-բրիտանական Գործարարության պալատի նախագահ Ալան Կուտչուկյանը ողջունել է քաղաքապետի մոտեցումները Երեւանի կառավարման հարցում եւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել քաղաքապետարանի հետ: Կողմերը քննարկել են նաեւ տրանսպորտի կառավարման, կրթության ոլորտներին եւ աղբահանության կառավարմանն առնչվող հարցեր: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն բրիտանական կողմն առաջիկայում հանդես կգա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի առաջարկով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play