ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՆԻՑ ԳԱԶ ԿՆԵՐՄՈՒԾԻ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՆԻՑ ԳԱԶ ԿՆԵՐՄՈՒԾԻ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

  • 10-10-2008 17:32:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը կսկսի Իրանից գազ ներմուծել միայն դրա կարիքի դեպքում: Ներկայումս հայտնի չէ, թե երբ կարիք կլինի սկսել գազի ներմուծումը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նա նշեց, որ հակառակ իրանական կողմի ավելի վաղ արված հայտարարության, հոկտեմբերի 13-ին իրանական գազի ներմուծումը Հայաստան չի սկսվի: Այդ մասին որոշվել է երկկողմ բանակցությունների արդյունքում: Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ավարտի մասին հայտարարվել է սեպտեմբերին: Գազամուղով հնարավոր է մղել տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ: Իրանը պատրաստակամություն է հայտնել արդեն 2009թ.-ին Հայաստանին տրամադրել 1,1 մլրդ խորանարդ մետր գազ: Սակայն Հայաստանը, որ Ռուսաստանից ստանում է տարեկան ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր, առայժմ լրացուցիչ գազի կարիք չունի: Հայտնվել է, որ գազի համար Հայաստանը պետք է Իրանին վճարի էլեկտրաէներգիայով` մեկ խորանարդ մետրի համար 3 կվտ/ժ հարաբերությամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play