«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ» ԴԱՌՆՈՒՄ Է «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ 3-ՐԴ<br /> ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՄԱՐԿԵՏ-ՄԵՅՔԵՐԸ<br />


«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ» ԴԱՌՆՈՒՄ Է «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ 3-ՐԴ
ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՄԱՐԿԵՏ-ՄԵՅՔԵՐԸ

  • 07-10-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 7-ից սկսած Հայկական ֆոնդային բորսայում (ՀՖԲ) «Վալլետտա» ՍՊԸ-ի երրորդ մասնաբաժնի անվանական կտրոնային պարտատոմսերի (Armex: VALTB3) առքի եւ վաճառքի գները պաշտոնապես կհայտարարի «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Ինչպես հայտնեցին բորսայի Մարկետինգի եւ հաղորդակցությունների դեպարտամենտում, երրորդ մասնաբաժինը ներառում է 10 հազար պարտատոմս` յուրաքանչյուրը 50 հազ. դրամ (մոտ 166,7 ԱՄՆ-ի դոլար) անվանական արժեքով, մարման 36 ամիս ժամկետով եւ տարեկան 11% կտրոնային եկամտով: «Վալլետտա» ՍՊԸ-ի նշված պարտատոմսերը 2008թ.-ի սեպտեմբերի 25-ից ընդգրկված են ՀՖԲ-ի Bbond ցուցակում: Շուկայավարի կարգավիճակում «Հայսվիսբանկը» ապահովելու է պարտատոմսերի իրացվելիությունը երկրորդային շուկայում, ներդրողներին մշտական հնարավորություն ընձեռելով գնել եւ վաճառել պարտատոմսերը ՀՖԲ-ում: «Հայսվիսբանկը», որ ՀՖԲ անդամ է 2007թ.-ի սեպտեմբերից, ներկայումս իրականացնում է «Վալլետտա» ՍՊԸ-ի առաջին երկու մասնաբաժինների պարտատոմսերի (VALTB1, VALTB2), ինչպես նաեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (HRGAB2), «Արմենիան Կոպր Պրոգրամ» ՓԲԸ-ի (ARCPB1) եւ «Էքսպրես Կրեդիտ Ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի (XPKUB1) պարտատոմսերի շուկայավարի գործառույթները: Նշված բոլոր արժեթղթերը գտնվում են նաեւ ՀՖԲ-ի լիստինգում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն