«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ» ԴԱՌՆՈՒՄ Է «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ 3-ՐԴ<br /> ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՄԱՐԿԵՏ-ՄԵՅՔԵՐԸ<br />


«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ» ԴԱՌՆՈՒՄ Է «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ 3-ՐԴ
ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՄԱՐԿԵՏ-ՄԵՅՔԵՐԸ

  • 07-10-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 7-ից սկսած Հայկական ֆոնդային բորսայում (ՀՖԲ) «Վալլետտա» ՍՊԸ-ի երրորդ մասնաբաժնի անուանական կտրոնային պարտատոմսերի (Armex: VALTB3) առքի եւ վաճառքի գները պաշտօնապէս կյայտարարի «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Ինչպէս յայտնեցին բորսայի Մարկետինգի եւ հաղորդակցութիւնների դեպարտամենտում, երրորդ մասնաբաժինը ներառում է 10 հազար պարտատոմս` իւրաքանչիւրը 50 հազ. դրամ (մօտ 166,7 ԱՄՆ-ի դոլար) անուանական արժէքով, մարման 36 ամիս ժամկէտով եւ տարեկան 11% կտրոնային եկամտով: «Վալլետտա» ՍՊԸ-ի նշուած պարտատոմսերը 2008թ.-ի սեպտեմբերի 25-ից ընդգրկուած են ՀՖԲ-ի Bbond ցուցակում: Շուկայավարի կարգավիճակում «Հայսվիսբանկը» ապահովելու է պարտատոմսերի իրացուելիութիւնը երկրորդային շուկայում, ներդրողներին մշտական հնարաւորութիւն ընձեռելով գնել եւ վաճառել պարտատոմսերը ՀՖԲ-ում: «Հայսվիսբանկը», որ ՀՖԲ անդամ է 2007թ.-ի սեպտեմբերից, ներկայումս իրականացնում է «Վալլետտա» ՍՊԸ-ի առաջին երկու մասնաբաժինների պարտատոմսերի (VALTB1, VALTB2), ինչպէս նաեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (HRGAB2), «Արմէնիան Կոպր Պրոգրամ» ՓԲԸ-ի (ARCPB1) եւ «Էքսպրես Կրեդիտ Ունիվերսալ վարկային կազմակերպութիւն» ՓԲԸ-ի (XPKUB1) պարտատոմսերի շուկայավարի գործառոյթները: Նշուած բոլոր արժեթղթերը գտնւում են նաեւ ՀՖԲ-ի լիստինգում:
  -   Տնտեսութիւն