Կրթության ոլորտի բարեփոխումները Հայաստանում եւ Ռուսաստանում ընթանում են նույն ուղղությամբ


Կրթության ոլորտի բարեփոխումները Հայաստանում եւ Ռուսաստանում ընթանում են նույն ուղղությամբ

  • 08-04-2011 17:40:09   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 8-ին ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մաքսիմ Դուլինովին: Ողջունելով հյուրին, նախարարը նշել է. «Կրթության ոլորտի բարեփոխումները Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում ընթանում են նույն ուղղությամբ եւ ողջունելի է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի զարգացմանը 21-րդ դարի բարձրագույն կրթությանը ներկայացվող պահանջներին համապատասխան»: Ա.Աշոտյանը հավելել է , որ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանը, համադրելով երկու ժողովուրդների մշակութային ու կրթական ավադույթները, հանդիսանում է Սլավոնական լավագույն համալսարաններից մեկը հետխորհրդային կրթական տարածքում: Հայ-ռուսական կրթական համագործակցության բարձր աստիճանը, ըստ նախարարի, դրսեւորվում է նաեւ միջպետական համաձայնագրով նախատեսված կրթաթոշակներով: Նա հույս է հայտնել, որ շուտով կսկսի գործել հայ-ռուսական համատեղ հանձնաժողովը, որը ուսումնասիրություններ եւ մշտադիտարկում կկատարի Հայաստանում գործող ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերում` կրթության որակի ապահովման հետ կապված: Մ.Դուլինովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանը լավագույններից է հետխորհրդային կրթական տարածքում եւ պետք է ձեռնարկել բոլոր միջոցներն այդ կարգավիճակի պահպանման համար: Նա ընդգծել է, որ համալսարանն ունի գիտակրթական լուրջ ներուժ, որը կարող է օգտագործվել նաեւ երկու երկրների գիտական առաջնահերթություններից բխող ծրագրերի իրականացման համար: Հանդիպմանը քննարկվել են նաեւ հանրակրթության եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում իրականացվող գործընթացները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play