ՏԱՍՆԵՐԿՈՒԱՄՍՅԱ ԳՆԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 111,3%<br />


ՏԱՍՆԵՐԿՈՒԱՄՍՅԱ ԳՆԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 111,3%

  • 02-10-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի սեպտեմբերին 2007թ.-ի սեպտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 111,3%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 112,6%, ոչ պարենային ապրանքներինը` 108,2%, ծառայությունների սակագներինը` 110,6%, իսկ հունվար-սեպտեմբերին 2007թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 109,7%, 111,5%, 105,7% եւ 108,4%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0,5% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0,6%-ով, ծառայությունների սակագները` 0,6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,1% գնանկում: Սպառողական գների ինդեքսը 2008թ.-ի սեպտեմբերին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 104,2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 101,1%, ոչ պարենային ապրանքներինը` 105,2%, իսկ ծառայությունների սակագներինը` 109,7%: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,5%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 0,05% նվազման դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play