ԵՄ ՊԱԾ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 3 ՄԼՆ ԵՎՐՈ<br />


ԵՄ ՊԱԾ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 3 ՄԼՆ ԵՎՐՈ

  • 29-09-2008 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպական հանձնաժողովը Պարենային ապահովության ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրի 3 միլիոն եվրո: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Եվրոհանձնաժողովի հայաստանյան առաքելությունից: Եվրոպական հանձնաժողովի Պարենային ապահովության ծրագիրը Հայաստանում վճարումների եւ պետական բյուջեի օժանդականության հավասարակշռությունը պահպանող գործիք է: ԵՀ ՊԱԾ-ը աջակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին 1997-ի ֆինանսական տարվանից սկսած (1996 ՊԱԾ): Այդ ժամանակվանից մինչ օրս հաջողությամբ իրականացվել են 10 տարեկան ծրագրեր, որոնց շրջանակներում Հայաստանին հատկացվել է 96,5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհ` ուղղակի բյուջետային աջակցության համար եւ 5,5 մլն եվրո` տեխնիկական աջակցության եւ իրագործման համար: ԵՀ ՊԱԾ-ի ընդհանուր նպատակները համահունչ են Հայաստանի Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին եւ նպատակաուղղված են կառավարության եւ հասարակության համընդհանուր ջանքերին` կայուն տնտեսական աճի եւ զարգացման միջոցով աղքատության կրճատմանը, եւ պահպանելու բարեփոխումների գործընթացը գյուղատնտեսության բնագավառում: Ծրագրի առանձնահատուկ նպատակն է օժանդակությունը ՀՀ կառավարությանը` բարելավելու պետական ծրագրերի պլանավորումը, կառավարումը, սպասարկումն ու արդյունավետությունը, գյուղատնտեսության բնագավառի ծառայությունները, որոնք ուղղված են պարենային անբավարարության կրճատմանը եւ, մասնավորապես, ընտանի կենդանիների պահպանման բնագավառի եւ ֆիտոսանիտարական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Այս նոր 3 մլն եվրո օժանդակության ծրագրով ԵՀ ՊԱԾ-ի ընդհանուր ներդրումը Հայաստանի զարգացման համար կկազմի 105 միլիոն եվրո:
Նոյյան տապան  -   Տնտեսություն