ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ 2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ<br /> ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ 2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ
ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ

  • 25-09-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փաստաթղթի համաձայն, ՀՀ 2009թ. համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով` 927,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 967,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 40 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2009թ. բյուջեները եկամուտների եւ ծախսերի գծով կկազմեն 50,1 մլրդ դրամ (եկամուտների գծով` ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները): Նախագծով առաջարկվել է ՀՀ 2009թ. պետական բյուջեն հաստատել եկամուտների գծով` 905,4 մլրդ դրամ, ծախսերի գծով` 945,4 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 40 մլրդ դրամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է բոլոր նախարարություններին եւ գերատեսչություններին` նախագծի վերաբերյալ խմբագրական դիտողություններ ունենալու դեպքում, 2-օրյա ժամկետում դրանք տրամադրել ՀՀ Ֆինանսների նախարարությանը, որպեսզի փաստաթուղթը վերջնական տեսքով, սահմանված ժամկետում, ներկայացվի ՀՀ ԱԺ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն