Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ ձեռնարկված արշավանքը


Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ ձեռնարկված արշավանքը

  • 08-04-2011 16:01:35   | Հայաստան  |  Քաղաքական
Հայ Ազգային Կոնգրեսը ապրիլի 8-ին հանդես է եկել լրատվամիջոցների նկատմամբ ձեռնարկված արշավանքը դատապարտող հայտարարությամբ, որում ասված է. «Հայ Ազգային Կոնգրեսն արդեն մի քանի անգամ անդրադարձել է իշխանական նախկին ու ներկա պաշտոնյաների եւ օլիգարխների կողմից լրատվամիջոցներին ֆինանսապես խեղդելու, դրանով նրանց ու յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը ոտնահարելու փաստի մասին: Այդ հնարավորությունը նրանց ընձեռվել է ներկայիս Օբուդսմեն Կարեն Անդրեասյանի հեղինակած եւ ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությամբ: ,Հայկական ժամանակե, ,Ժամանակե, ,Չորրորդ Ինքնիշխանությունե թերթերից հետո այսօր նույնպիսի հարվածի տակ են հայտնվել ,Երկիրըե, որի դեմ հայց է հարուցել ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը եւ ,Հրապարակըե, որին դատի է տվել Ռ. Քոչարյանը: Վերջինս, որ լրատվամիջոցներին դատի տալու գործում առաջամարտիկ է, նաեւ պահանջել է կալանք դնել ,Հրապարակիե դրամական միջոցների եւ գույքի վրա, ինչը եւ բավարարել է դատարանը: Կալանք է դրվել նաեւ ,Երկիրե թերթի գույքի վրա: Մամուլը, անկախ դրա միջոցների քաղաքական եւ այլ ուղղվածությունից, այն ամենակարեւոր հարթակն է, որտեղ իրացվում են մարդու կարեւորագույն իրավունքները, որտեղ ձեւավորվում է հասարակական կարծիքը, որի անգնահատելի օգնությամբ ձեւավորվում է երկրի քաղաքացիական հասարակությունը: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ վարչախմբի ձեռնարկած այս խայտառակ արշավանքը: Ստոր այս մեթոդին ապավինելով` նրանք ակամա մատնում են ազատ խոսքի եւ իրենց գործունեության հանրայնացման նկատմամբ ունեցած վախը, մյուս կողմից` ցուցադրում սեփական էության ճղճիմությունը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play