«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ<br /> ԱՐՈՆՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՎԱՍԻԼԻ ԻՎԱՆՉՈՒԿԻ ՀԵՏ<br />


«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ
ԱՐՈՆՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ ՎԱՍԻԼԻ ԻՎԱՆՉՈՒԿԻ ՀԵՏ

  • 13-09-2008 18:35:00   | Իսպանիա  |  Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվող շախմատի «Մեծ սաղավարտ» գերմրցաշարում սեպտեմբերի 12-ին կայացան նախավերջին փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը (Հայաստան) ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) հետ: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Մրցաշարի ավարտից 1 փուլ առաջ աղյուսակը 14 միավորով գլխավորում է Վ.Թոփալովը: Լ.Արոնյանն ունի 13 միավոր: Մ.Կառլսենը, եւ Վ.Իվանչուկը վաստակել են 12-ական, Վ.Անանդն ու Թ.Ռաջաբովը` 7-ական միավոր: Վերջին` 10-րդ փուլում, Լ.Արոնյանի մրցակիցը Թ.Ռաջաբովն է:
Նոյյան տապան  -   Սպորտ