«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ<br /> ՎԱՍՏԱԿԵԼ Է 6 ՄԻԱՎՈՐ<br />


«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ
ՎԱՍՏԱԿԵԼ Է 6 ՄԻԱՎՈՐ

  • 08-09-2008 18:00:00   | Իսպանիա  |  Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվող շախմատի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում սեպտեմբերի 7-ին խաղադադար էր հայտարաված: Սեպտեմբերի 8-ին նշանակված են 2-րդ շրջանի առաջին հանդիպումները: Լեւոն Արոնյանը (Հայաստան) 4-րդ փուլում հաղթեց Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա), 5-րդ փուլում` ոչ-ոքի խաղաց Թեմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ: Մրցաշարային աղյուսակը 9-ը միավորով գլխավորում է Վեսելին Թոփալովը (Բուլղարիա): Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) ունի 8, Լեւոն Արոնյանը` 6, Վասիլի Իվանչուկը, Վիշվանաթան Աանանդը (Հնդկաստան) եւ Թեմուր Ռաջաբովը` 4-ական միավոր: Սեպտեմբերի 8-ին նախատեսված 6-րդ փուլում Արոնյանի մրցակիցը Մ.Կառլսենն է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play