2009 Թ.-ԻՑ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ<br /> ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ<br />


2009 Թ.-ԻՑ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

  • 04-09-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կընդլայնվի գույքի եւ եկամուտների հայտարարատուների շրջանակը` ներառելով ոչ միայն պետական ծառայողներին, այլ ցանկացած քաղաքացու, ով կարող է ունենալ օրենքով սահմանված շեմից ավելի եկամուտ: Մասնավորապես, տարեկան 8 մլն դրամից (մոտ 26,5 հազար ԱՄՆ դոլար) ավելի եկամուտ ստացողները եւ 50 մլն դրամից ավելի գործարք կատարողները պարտավոր են հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտները: Պետական ծառայողները, անկախ եկամուտների եւ գործարքների չափերից, պետք է շարունակեն հայտարարագրել իրենց գույքն ու եկամուտները: Հայտնելով այս մասին ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի նիստից հետո, Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հավելեց, որ նիստում հաստավել է գույքի եւ եկամուտների հայտարարագրերի ձեւը: Քաղաքացիները հայտարարագրումը պետք է կատարեն հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 15-ը: Ա.Ալավերդյանը նշեց, որ եթե մամուլի որեւէ միջոց ցանկանում է տեղեկություն ստանալ, ապա հարկային մարմինը կարող է տրամադրել տվյալներ տվյալ անձի աշխատանքի վայրի, տարեկան եկամուտի, օտարված կամ ձեռք բերված անշարժ եւ շարժական գույքի մասին: ՀՀ-ում եկամուտների եւ գույքի հայտարարագրման համակարգը գործում է 6 տարի, սակայն այն դեռեւս կիրառվում է միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքացիական ծառայողների համար, որոնց թիվը տարեկան կազմում է 45-50 հազար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play