ԲՐՆՁԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ԿԱՐԻ ԹՈՎ» ԵՎ «ՄՈԿՈՆԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br /> ՀԱՄԱՐՎԵՑԻՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲԵՅԿՏՆԵՐ<br />


ԲՐՆՁԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ «ԿԱՐԻ ԹՈՎ» ԵՎ «ՄՈԿՈՆԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱՐՎԵՑԻՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲԵՅԿՏՆԵՐ

  • 03-09-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում բրնձի շուկայում ի հայտ են եկել գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ: Հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստում ընդունված որոշմամբ, բրնձի շուկայում «Կարի Թով» եւ «Մոկոնաթ» ընկերությունները համարվեցին գերիշխող դիրք ունեցող սուբեյեկտներ: Նշենք, որ «Կարի Թով»-ը զբաղեցնում է շուկայի 32%-ը, իսկ «Մոկոնաթ»-ը` 27,6%: Ըստ ուսումնասիրության, բրնձի շուկայում 2008թ.-ի առաջին կիսամյակում գործել է 19 տնտեսվարող, շուկայի իրացման ծավալը կազմել է 11 668,607 կգ, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով նշված ժամանակահատվածում Հայաստանում իրացվել է 3,65 կգ բրինձ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play