«ՆՈԿԱՈՒՏ» ՄՐՑԱԿԱՐԳՈՎ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ<br /> ՓՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ<br />


«ՆՈԿԱՈՒՏ» ՄՐՑԱԿԱՐԳՈՎ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ
ՓՈՒԼԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ

  • 02-09-2008 18:00:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՆԱԼՉԻԿ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ-ի Նալչիկ քաղաքում «նոկաուտ» մրցակարգով անցկացվող աշխարհի կանանց առաջնությունում սեպտեմբերի 1-ին կայացան 2-րդ փուլի 1-ին պարտիաները: Հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Աննա Գասիկի հետ (Լեհաստան), իսկ ամերիկաբնակ Կատերինա Ռոհունյանը պարտվեց Իննա Գապոնենկոյին (Ուկրաինա): Սեպտեմբերի 2-ին նշանակված են 2-րդ փուլի 2-րդ պարտիաները:
Նոյյան տապան  -   Սպորտ