ՊԵԿԻՆՈՒՄ 2 ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԱԶԳԻ<br /> ՄԱՐԶԻԿՆԵՐ<br />


ՊԵԿԻՆՈՒՄ 2 ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԱԶԳԻ
ՄԱՐԶԻԿՆԵՐ

  • 27-08-2008 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պեկինի օլիմպիական խաղերում հայազգի մարզիկներից ոսկե մեդալների արժանացան հրաձիգ, նախկին երեւանցի Արթուր Այվազյանը (Ուկրաինա) եւ Իրանից ընտանիքով Հոլանդիա տեղափոխված ջրագնդորդուհի Բյուրակն Հախվերդյանը: Նախկին գյումրեցիներ, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Վարդանյանը (Ուկրաինա) եւ Արա Աբրահամյանը (Շվեդիա) նվաճեցին բրոնզե մեդալներ: Սակայն, ինչպես հայտնի է, 33-ամյա Արա Աբրահամյանը հրաժարվեց մեդալից, ինչի պատճառով ՄՕԿ-ը որակազրկեց մարզիկին: Իսկ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը արդարացրել է կողմնակալ մրցավարության դեմ բողոքարկած Ա.Աբրահամյանին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play