ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՐՄԱՆ<br /> ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՐՄԱՆ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ

  • 27-08-2008 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 26-ի երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի օլիմպիականների մեծարման հանդիսություն: Երեկոն սկսվեց Հայաստանի ազգային օլիպմիական կոմիտեի օրհներգով: Ապա բեմահարթակ բարձրացան Հայաստանի օլիմպիական հավաքականի բոլոր անդամները, 6 բրոնզակիր մարզիկները, մարզիչները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Ողջույնի խոսքում ՀՀ նախագահը շնորհավորեց մարզիկներին, մարզիչներին եւ բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն Պեկինի օլիմպիական խաղերում հաջողության գործում: ՀԱՕԿ-ի նախագահն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ծանրամարտի, հունահռոմեական ըմբշամարտի, բռնցքամարտի հավաքականների գլխավոր մարզիչներ Աշոտ Մխիթարյանին, Լեւոն Ջուլֆալակյանին, Ռաֆիկ Մեհրաբյանին, բրոնզե մեդալներ նվաճած մարզիկներին: Գ.Ծառուկյանը հույս հայտնեց, որ 2012թ.-ին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկերի թիվը մեծ կլինի եւ մեդալներն ավելի արժեքավոր կլինեն: Մարզիկներից պատասխան խոսքով հանդես եկավ ծանրորդ Տիգրան Վ.Մարտիրոսյանը: Ապա ելույթ ունեցան մշակույթի վարպետները: Մեծարման հանդիսությունն ավարտվեց հրավառությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play