ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՐՄԱՆ<br /> ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾԱՐՄԱՆ
ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆԸ

  • 27-08-2008 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 26-ի երեկոյեան Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցաւ Հայաստանի օլիմպիականների մեծարման հանդիսութիւն: Երեկոն սկսուեց Հայաստանի ազգային օլիպմիական կոմիտէի օրհներգով: Ապա բեմահարթակ բարձրացան Հայաստանի օլիմպիական հաւաքականի բոլոր անդամները, 6 բրոնզակիր մարզիկները, մարզիչները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արմէն Գրիգորեանը: Ողջոյնի խօսքում ՀՀ նախագահը շնորհաւորեց մարզիկներին, մարզիչներին եւ բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն Պեկինի օլիմպիական խաղերում յաջողութեան գործում: ՀԱՕԿ-ի նախագահն իր ելոյթում շնորհակալութիւն յայտնեց ծանրամարտի, հունահռոմեական ըմբշամարտի, բռնցքամարտի հաւաքականների գլխաւոր մարզիչներ Աշոտ Մխիթարեանին, Լեւոն Ջուլֆալակյանին, Ռաֆիկ Մեհրաբեանին, բրոնզէ մեդալներ նվաճած մարզիկներին: Գ.Ծառուկյանը հոյս յայտնեց, որ 2012թ.-ին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկերի թիւը մեծ կլինի եւ մեդալներն աւելի արժէքաւոր կլինեն: Մարզիկներից պատասխան խօսքով հանդէս եկաւ ծանրորդ Տիգրան Վ.Մարտիրոսեանը: Ապա ելոյթ ունեցան մշակոյթի վարպետները: Մեծարման հանդիսությունն աւարտուեց հրավառութեամբ:
  -   Սպորտ