ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ 37-ՐԴ ՏԵՂՈՒՄ<br /> ԵՆ<br />


ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ 37-ՐԴ ՏԵՂՈՒՄ
ԵՆ

  • 25-08-2008 18:00:00   | Շվեյցարիա  |  Սպորտ
ՊԵԿԻՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 24-ին Պեկինում տեղի ունեցավ ամառային 29-րդ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Խաղերին մասնակցեց 204 երկիր, որոնցից 88-ի ներկայացուցիչները մեդալներ նվաճեցին: Առաջատար եռյակում են Չինաստանի (51 ոսկե, 21 արծաթե, 28 բրոնզե մեդալ), ԱՄՆ-ի (36+38+36) եւ Ռուսաստանի (23+21+28) թիմեր: Հայաստանի մարզիկները 6 բրոնզե մեդալով գրավեցին 37-րդ տեղը, Ադրբեջանը 29-րդն է (1 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե), իսկ Վրաստանը` 32-րդը (3 ոսկե, 3 բրոնզե): Օգոստոսի 26-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա հայ օլիմպիականների մեծարման հանդիսությունը: Այն կսկսվի ժամը 18-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play