ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է «ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ»<br /> ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է «ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ»
ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 22-08-2008 17:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԾԱՂԿԱՁՈՐ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ծաղկաձորում մեկնարկել է «Մշակույթների երկխոսություն» ամենամյա միջմշակութային երիտասարդական 3-րդ փառատոնը, որը կտեւի մինչեւ օգոստոսի 27-ը: Փառատոնին կներկայացվեն տարբեր ազգերի մշակույթը, ծեսերը եւ խոհանոցը: Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի, փառատոնի անցկացման նպատակն է տարբեր ազգերի մշակույթները մեկ հարկի տակ ներկայացնելը եւ այդ գործընթացում երիտասարդների փոխհամագործակցության խթանումը: Փառատոնին մասնակցում են Ֆրանսիայի, Եգիպտոսի, Ռումինիայի, Լեհաստանի, Չինաստանի, Լիտվայի, Հունաստանի, Հնդկաստանի, Սիրիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության, Արցախի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող ասորական եւ եզդիական համայնքների շուրջ 100 երիտասարդներ: Ա.Պողոսյանի խոսքերով, հայտ ներկայացրած մոտ 10 երկրներ, այդ թվում Թուրքիան, Նեպալը, Ղրղզստանը, Նիգերիան, Հարավ Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով հրաժարվել են փառատոնին մասնակցությունից: «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանի գնահատմամբ, «այն հանգամանքը, որ այդքան երկրներ ցանկություն են հայտնել մասնակցել այս փառատոնին, վկայում է այն մասին, որ «Մշակույթների երկխոսություն» փառատոնը ապրելու իրավունք ունի»: Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի, Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոնի եւ «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ: Փառատոնի անցկացման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 18 մլն դրամ (մոտ 60 հազար ԱՄՆ դոլար):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play