ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԱԾ 74 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 5 ԲՐՈՆԶՈՎ 66-ՐԴՆ Է<br />


ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԱԾ 74 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 5 ԲՐՈՆԶՈՎ 66-ՐԴՆ Է

  • 20-08-2008 18:30:00   | Շվեյցարիա  |  Սպորտ
ՊԵԿԻՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 20-ի դրությամբ Պեկինում շարունակվող ամառային 29-րդ օլիմպիական խաղերում մեդալների հաշվարկով առաջին տեղում է Չինաստանի հավաքականը` 76 մեդալ (43 ոսկե, 14 արծաթե, 19 բրոնզե), 2-րդը ԱՄՆ-ի թիմն է` 79 մեդալ (26+26+27), 3-րդը Մեծ Բրիտանիայի հավաքականն է` 33 մեդալ (16+9+8): Հայաստանի հավաքականը 5 բրոնզե մեդալով զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Իր համար առնվազն բրոնզե մեդալ է ապահովել նաեւ բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը, ով շարունակում է պայքարը: Ընդհանուր առմամբ, օլիմպիական խաղերի մասնակից 205 պետություններից մեդալի են արժանացել առայժմ 74-ը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play