ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ 30%-ՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ 30%-ՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

  • 11-08-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի տարածքով Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 30%-ով կրճատվել են: Այս մասին հայտնել է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: «Մենք ճշտում ենք Վրաստանի տարածքով անցնող գազամուղով Հայաստան ներկրվող գազի ծավալի կրճատման պատճառները եւ ճշգրիտ ծավալը»,- ասել է նա: Շ.Սարդարյանը նշել է, որ տվյալ պահին գազի պակասորդը լրացվում է «ՀայՌուսգազարդի» պահուստներից, որոնց ծավալը, հաշվի առնելով ամառվա ժամանակաշրջանը եւ սպառման նվազումը, պետք է բավարարի մինչեւ ներկրման հարցի կարգավորումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play