«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՅՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ, ՈՐՏԵՂ<br /> ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՊԻՏԻ ԾՆՎԵՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՈՐԱԿՅԱԼ<br /> ԿԻՆՈԱՐՏԱԴՐԱՆՔ,- ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՅՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ, ՈՐՏԵՂ
ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՊԻՏԻ ԾՆՎԵՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՈՐԱԿՅԱԼ
ԿԻՆՈԱՐՏԱԴՐԱՆՔ,- ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ

  • 21-07-2008 18:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատոնի կազմակերպիչները համոզված են, որ նորաստեղծ «Համահայկական նախագիծ» ծրագրի հաջող իրականացումը կստեղծի հայկական եւ համահայկական կինեմատոգրաֆիական միջավայր: Ավելին, հենց այս նախաձեռնությամբ Հայաստանը կտեղավորվի համաշխարհային կինոդաշտում: Ծրագրին մասնակցող Հայաստանի եւ արտերկրի հայազգի անվանի կինոգործիչների ցանկությունն է կինոփառատոնը դարձնել մշակութային այն հարթակը, որտեղ պարբերաբար պիտի ծնվեն ստեղծագործական մտահղացումներ եւ որակյալ կինոարտադրանք: Հուլիսի 19-ին հայ կինոռեժիսորների հանդիպման ժամանակ կինոգետ Դավիթ Մուրադյանը նշեց, որ «Համահայկական կինոնախագիծ» ֆորումը հայկական կինոյի վերելքն ապահովելու ամենահետաքրքիր եւ խելացի ճանապարհներից մեկն է: Ըստ նրա, «աշխարհի տարբեր անկյուններում ապրող ու ստեղծագործող հայ ռեժիսորներից յուրաքանչյուրը հայկական ինքնությունից բացի իր մեջ կրում է այն մշակույթի փորձը, որի մեջ ինքը ապրել ու ստեղծագործել է»: Իսկ ճանաչված կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նախագիծը իրականանալի համարեց. «Այս նախագծի գեղեցկությունը նրանում է, որ մեկ ֆիլմում կարելի է մի քանի անհատական ձեռագիր տեսնել: Մեզ համար այս նախագիծը մարտահրավեր է: Պետք է մտածել, թե ինչով կարող ենք շահագրգռել համաշխարհային հանդիսատեսին: Խնդիրն այն է, թե անհատ ռեժիսորներն ինչպես կկարողանան հոգալ իրենց անհատական ծախսերը»: Անվանի ռուսաստանցի կինոռեժիսոր Ռոման Բալայանը նախագծի հիմնական խնդիրը տեսնում է սցենարի մեջ. «Ամենադժվար շրջանը կլինի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի սցենարը` համաձայնություններ, առարկումներ»: Ռոման Բալայանը համաձայն չէր նախապես որոշված երկու` խաղարկային եւ վավերգարական ֆիլմերի անվանումների հետ. «Ինձ դուր չեկավ «հող», «տուն», այսպես ասած, հայկական ծանր թեմաները: Քիչ առաջ հյուրանոցի մոտ մի աղքատ մարդ ինչ-որ բան էր վաճառում: Մոտեցա, զրուցեցի, հիանալի անձնավորություն էր, ընտիր տղա: Կարելի է եւ իր մասին նկարահանել ֆիլմը: Ինչ է, աշխարհում միայն հայե՞րը տուն ու հող ունեն»: Հանդիպման ավարտին Ռոման Բալայանը դիմեց նրանց, ովքեր աշխատելու են ֆիլմերի` ասելով. «Աշխարհին այնքան էլ հետաքրքիր չի, թե ինչպես ենք լաց լինում, որքան հետաքրքիր է, թե ինչպես ենք ծիծաղում»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play