«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ»-Ը ՊԷՏՔ Է ԴԱՌՆԱՅ ԱՅՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ, ՈՐՏԵՂ<br /> ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՊԻՏԻ ԾՆՎԵՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՈՐԱԿԵԱԼ<br /> ԿԻՆՈԱՐՏԱԴՐԱՆՔ,- ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ<br />


«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ»-Ը ՊԷՏՔ Է ԴԱՌՆԱՅ ԱՅՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ, ՈՐՏԵՂ
ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՊԻՏԻ ԾՆՎԵՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՈՐԱԿԵԱԼ
ԿԻՆՈԱՐՏԱԴՐԱՆՔ,- ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ

  • 21-07-2008 18:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկէ ծիրան» միջազգային 5-րդ կինոփառատօնի կազմակերպիչները համոզուած են, որ նորաստեղծ «Համահայկական նախագիծ» ծրագրի յաջող իրականացումը կստեղծի հայկական եւ համահայկական կինեմատոգրաֆիական միջավայր: Աւելին, հենց այս նախաձեռնութեամբ Հայաստանը կտեղաւորուի համաշխարհային կինոդաշտում: Ծրագրին մասնակցող Հայաստանի եւ արտերկրի հայազգի անուանի կինոգործիչների ցանկությունն է կինոփառատօնը դարձնել մշակոյթային այն հարթակը, որտեղ պարբերաբար պիտի ծնվեն ստեղծագործական մտահղացումներ եւ որակեալ կինոարտադրանք: Յուլիսի 19-ին հայ կինոռեժիսորների հանդիպման ժամանակ կինոգետ Դավիթ Մուրադեանը նշեց, որ «Համահայկական կինոնախագիծ» ֆորումը հայկական կինոյի վերելքն ապահովելու ամենահետաքրքիր եւ խելացի ճանապարհներից մէկն է: Ըստ նրա, «աշխարհի տարբեր անկիւններում ապրող ու ստեղծագործող հայ ռեժիսորներից իւրաքանչիւրը հայկական ինքնությունից բացի իր մէջ կրում է այն մշակոյթի փորձը, որի մէջ ինքը ապրել ու ստեղծագործել է»: Իսկ ճանաչուած կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նախագիծը իրականանալի համարեց. «Այս նախագծի գեղեցկութիւնը նրանում է, որ մէկ ֆիլմում կարելի է մի քանի անհատական ձեռագիր տեսնել: Մեզ համար այս նախագիծը մարտահրաւեր է: Պէտք է մտածել, թէ ինչով կարող ենք շահագրգռել համաշխարհային հանդիսատեսին: Խնդիրն այն է, թէ անհատ ռեժիսորներն ինչպէս կկարողանան յոգալ իրենց անհատական ծախսերը»: Անուանի ռուսաստանցի կինոռեժիսոր Ռոման Բալայեանը նախագծի հիմնական խնդիրը տեսնում է սցենարի մէջ. «Ամենադժուար շրջանը կլինի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի սցենարը` համաձայնութիւններ, առարկումներ»: Ռոման Բալայեանը համաձայն չէր նախապէս որոշուած երկու` խաղարկային եւ վավերգարական ֆիլմերի անուանումների հետ. «Ինձ դուր չեկավ «հող», «տուն», այսպէս ասած, հայկական ծանր թեմաները: Քիչ առաջ հիւրանոցի մօտ մի աղքատ մարդ ինչ-որ բան էր վաճառում: Մոտեցա, զրուցեցի, հիանալի անձնաւորութիւն էր, ընտիր տղա: Կարելի է եւ իր մասին նկարահանել ֆիլմը: Ինչ է, աշխարհում միայն հայե՞րը տուն ու հող ունեն»: Հանդիպման աւարտին Ռոման Բալայեանը դիմեց նրանց, ովքեր աշխատելու են ֆիլմերի` ասելով. «Աշխարհին այնքան էլ հետաքրքիր չի, թէ ինչպէս ենք լաց լինում, որքան հետաքրքիր է, թէ ինչպէս ենք ծիծաղում»:
  -   Մշակոյթ