ԿԱՏՐԻՆ ԲՐԵՅԱ. ԿԻՆՈՅՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԱՆԿԵՂԾ, ԲԱՑ, ՀԱՄԱՐՁԱԿ<br /> ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ<br />


ԿԱՏՐԻՆ ԲՐԵՅԱ. ԿԻՆՈՅՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԱՆԿԵՂԾ, ԲԱՑ, ՀԱՄԱՐՁԱԿ
ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ

  • 17-07-2008 18:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կինոգործով զբաղվելու համար պարտադիր չէ հաճախել կինոդպրոց, բայց պարտադիր է հանճախել մոնտաժային աշխատանքների, քանի որ պատկերների համադրման ժամանակ է, որ կարողանում ես զգալ ու տեսնել զգացողությունների, պատկերների ճշգրտությունն ու գեղեցկությունը. կինոգործով զբաղվող հայ արվեստագետներին եւ ուսանողներին այսպիսի խորհուրդ տվեց ֆրանսիացի հայտնի սցենարիստ, դերասանուհի եւ ռեժիսոր, «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր Կատրին Բրեյան: Ֆիլմ նկարահանելիս Կ.Բրեյան չի առաջնորդվում կինոյի օրենքներով. «Ես նկարում եմ այնպես, ինչպես ուզում եմ, ընտրում եմ իմ գույներն ու ձեւերը: Ես սիրում եմ, երբ հատվում են ուղղահայաց, հորիզոնական ու շեղ գծերը, որոնց գումարվում է լույսն ու խավարը, զգացմունքն ու պոռթկումը»,- ասաց նա: Կատրին Բրեյան համաձայն չէ իրեն ռեժիսոր անվանողների հետ, քանի որ ռեժիսորը նկարահանում է ըստ նախապես գրված սցենարի, իսկ ինքը անում է այն, ինչը ենթագիտակցորեն ստացվում է նկարահանման հրապարկում: Ըստ նրա, սցենար ունենալը ունի մեկ դրական կողմ միայն. այն, որ կարողանում ես գումար ձեռք բերել: Կատրին Բրեյան կինոյով սկսել է հետաքրքրվել դեռեւս 12 տարեկանից, իսկ 17-ում գրել է առաջին վեպը` «L'homme Facile»: Հետագայում նկարահնվել է Բարնարդո Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմում: 1975թ. նա իբրեւ ռեժիսոր նակարահանում է իր վեպերից մեկը: Իսկ 1999-ին «Սիրավեպ» ֆիլմը արդեն մեծ հաջողություն է բերում Բրեյային որպես ռեժիսորի: Կատրին Բրեյան պատմեց, որ կին լինելու պատճառով իրեն թույլ չեն տվել սովորել Ֆրանսիայի ազգային կինոդպրոցում: Նա անվերջ քննադատվել է իր համարձակ ու բաց ֆիլմերի համար, որոնք համարվում են պոռնոգրաֆիկ: «Սիրով զբաղվելը պոռնոգրաֆիա չէ: Պոռնոգրաֆիան նպատակաուղղվածություն ունի, իսկ իմ ֆիլմերը որոշակի խնդիրներ են բարձրացնում»,- ասում է ռեժիսորը: Նա նկարում է սեքսուալ բնույթի ֆիլմեր, քանի որ դրանք արգելված են. «Ես չեմ հանդուրժի, որ որեւէ մեկն ինձ ասի` դա արգելված է: Ինձ համար անհասկանալի է` ինչու, երբ բեմադիրիչը սրճարանում նկարում է սուրճ խմող զույգի, բեմադրիչ է, սակայն երբ նկարում է սիրո բաց տեսարան, դադարում է այդպիսին լինելուց...»: «Իմ ֆիլմերն ավելի շատ միայն դիտելու համար են, քանի որ դրանք շատ ինտիմ են ու դիտելու ժամանակ կարիք է լինում թաքցնել զգացմունքները»,- ասում է բեմադրիչը: Ըստ Բրեյայի, շատերն իր ֆիլմերը դիտելուց հետո կամ ատում են իրեն, կամ պաշտում: Այդուհանդերձ Կատրին Բրեյան կրկին խորհուրդ տվեց կինոյում լինել ծայրահեղ անկեղծ, բաց, համարձակ ու հետաքրքիր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play