«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ<br /> ԿԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ<br />


«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

  • 08-07-2008 18:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 10-12-ին Ծաղկաձորում կանցկացվի ՀՀ նախագահի սահմանած «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը «ՆՏ» թղթակցին հայտնեց, որ միջոցառումն ավանդական է դարձել. այն անցկացվում է 5-րդ տարին, եւ տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը: Այս անգամ համայնքներում անցկացված նախնական փուլին ընդհանուր հաշվով մասնակցել են 124 ընտանիքներ: Ծաղկաձորում կայանալիք եզրափակիչին կմասնակցեն երկրի բոլոր մարզերի եւ ԼՂՀ-ի 36 ընտանիքներ: Մրցույթի ծրագրում ընդգրկված են 6 մրցաձեւեր` փոխանցավազք, տեղից հեռացատկ, թենիսի գնդակի նետում, պարանացատկ, պարանի ձգում եւ խաղային փոխանցավազք: Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 12 մլն 120 հազար դրամ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play